Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայը հայի վրա չպետք է կրակի». Հերմինե Նաղդալյան

Հուլիս 28,2016 22:25

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրոհի նկատմամբ իշխանությունների մոտեցումը չի փոխվել՝«հայը հայի վրա չպետք է կրակի»: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Նոր արյունահեղություն եւ նոր զոհեր չպետք է ունենանք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում պետք է խաղաղ հանգուցալուծում գտնեն:

Հարցին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման իշխանություններն ինչ զիջումների են պատրաստ, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Այսօր առաջին հերթին պետք  է խոսել այն մասին, որ կարողանանք առանց զոհերի հանգուցալուծում ունենալ: Խնդիրները, որոնց մասին խոսվում են, դրանք լուրջ խնդիրներ են, որոնք այս տարիների ընթացքում կուտակված են ու այժմ բարեփոխումներ են ընթանում, դրանց ուղղությամբ ՀՀԿ-ն աշխատել է, աշխատում է եւ շարունակելու է աշխատել: Սակայն, այսօր դրանք բոլորը ստվերում են մեկ եւ գլխավոր հարցով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»:

Ինչ դասեր են քաղել հարցին էլ ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց. «Բոլորիս համար, պետականության համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այս ամենից ճիշտ դասեր քաղել»:

Ստեղծված իրավիճակի լուծման համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ էլ կարծիք հայտնեց, որ «Խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելու մեջ  է, այլ օպերատիվ խնդիրը՝ իրավիճակի հանգուցալուծումն է»:

Հարցին՝ ինչու՞ ՀՀԿ-ն հասցրեց այն վիճակին, որ «Սասնա ծռերը» զենք վերցրեց եւ սկսեց գրոհ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց՝ դուք եք այդպես մեկնաբանում, ՀՀԿ-ն չի համարում, որ  հասցրել է այդ վիճակին:

Հարցին, թե բացի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից «Սասնա ծռերը» դեմ են հողերի հանձնմանը, այդ գործողություններն ինչպես են անդրադառնալու ԼՂ հիմնահարցի կարգավորման վրա. «Մինչեւ հողերի հանձնման մասին խոսելը, պետք է նախ հասկանանք՝ ինչ ունենք իրականության մեջ, ինչ բանակցություններ կարող են սկսվել եւ ընթանալ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ  ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Չեմ կարծում՝ որեւէ մեկը կարող է ասել, որ ՀՀ ղեկավարությունը երբեւիցե կգնա՝ ազատագրված հողերը առանց ԼՂ անկախ կարգավիճակի ձեռք բերման հողերը հանձնելուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայաստանում այս վիճակի պատասխանուն ավելի շատ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, քան Սերժ Սարգսյանը: Ժողովրդից լրիվ կտրված, ստին և կեղծիքին վարժված, Հայրենիքը տարաք անդունդի եզրը: Միայն երիտթուրքերի հետ կարելի է ձեզ համեմատել: Ձեզ համար է Սևակն ասել. –
    Թողություն տուր, Տեր ծանր խավարին,
    Միայն թե թող նա թողնի հեռանա—

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031