Ռուսաստանի Դաշնության բռնցքամարտի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի չեմպիոն, 52 կգ քաշային Միխայիլ Ալոյանը, որին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան թույլատրել է մասնակցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերին, Բրազիլիա մեկնելուց առաջ Մոսկվայի «Շերեմետեւա» օդանավակայանում լրագրողներին հայտարարել է. «Մենք պայքարելու ենք մեր ամբողջ երկրի համար, որովհետեւ խաղերից հեռացվել են թեթեւ աթլետիկայի մեր ուժեղագույն մարզիկներին: Մենք պայքարելու ենք նաեւ նրանց փոխարեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rusboxing.ru-ի