Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ նույն ձեւ կարելի է գրավել նախագահականը, կառավարությունը». Ալբերտ Բաղդասարյան

Հուլիս 28,2016 22:02

Ազատության հրապարակում այսօր հանրահավաքի մեկնարկին ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը  հայտարարեց, որ երկրի նախագահը Քաջ Նազարի բախտ ունի. «88-ից եմ ճանաչում, Քաջ Նազարի բախտով մարդը հայտնվում է ՀՀ նախագահի կարգավիճակում՝ հայ ժողովրդի բազմադարյա պատմություն ունեցող ժողովրդի առաջնորդի, նախագահի կարգավիճակում ու ապրիլյան պատերազմից հետո փախչում է: Ապրիլյան պատերազմին մենք տվեցինք 102 զոհ, 200 –ից ավելի վիրավոր, հաշմանդամ ու խեղված, իսկ նախագահը փախած էր, արտգործնախարարը փախած էր, պաշտպանության նախարարը փախած էր, կառավարությունն ու իշխանությունը փախած էին:

Երբ կրքերը հանդարտվեցին, հեռուստաընկերությունները բոլորը սկսեցին մեր զինվորների հերսապատումով կերակրելով՝ մոռացության մատնել, որ մենք պետություն ենք: Ինչո՞ւ պիտի մեր զինվորները չունենային դիտարկման սարքեր, ժամանակակից զինտեխնիկա, ինչու պիտի պահածոների տուփերով պաշտպանեին մեր զինվորները սահմանը»:

Նա հիշեցրեց, որ 88-90-ականներին նույնիսկ, ճիշտ է, թիթեղյա տուփերով էին էլի սահմանը պաշտպանում, բայց մշտական կապ ունեին, մինչեւ 15-20 կմ լսում էին: Տարիներ հետո, ըստ նրա, Սերժ Սարգսյանը ունեցավ միլիարդներ, դղյակներ, Քոչարյանը, նրանից առաջվա իշխանություններն ունեցան միլիարդներ ու դղյակներ, բայց մենք մինչեւ հիմա կապ չունենք. «Հին 45 թվի հեռախոս է՝ ղըռ-ըռ-ղըռ՝ կապ չկա»:

Նա քննադատեց, որ արտոնյալ դաս կա, որը չի գնում բանակ, աղքատների ընտանիքներից են գնում. «Երկրի ղեկավարությունը ադեկվատ չի երկրի հարցերին: Սահմանադրությունը ինչքան ուզեց, էնքան խփեց, բայց Սասնա ծռերի ձեռքով խիարը թարս աճեց»:

Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօր Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է: Հավաքվածները սկսեցին բղավել շնոր-հա-վոր:

Նա հայտարարեց. «Ենթադրենք, ադբեջանական մի տեռորիստական խումբ մտել է Հայաստան, պարզվում է, որ կարելի է գրավել գունդը, վստահ եմ, որ նույն ձեւ կարելի է գրավել նախագահականը, կառավարությունը: Պարզեցինք ի՞նչ՝ Հայաստանն իրականում չունի իշխանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031