Քիչ առաջ Ազատության հրապարակի մոտակայքից քաղաքացիական հագուստով երկու տղամարդ փորձել են բռնի ուժով նստեցնել 33 PU 908 պետհամարանիշի Մերսեդես մակնիշի մեքենան ու տանել երկու անչափահասների:
Ժառանգության անդամ Սուսաննա Մուրադյանն է միջադեպը պատահաբար տեսել ու միջամտել. «Պատահաբար տեսանք, որ մի մեքենայից կասկածելի արտաքինով մոտ 30-35 տարեկան երկու տղա իջան եւ երկու անչափահասի հրմշտելով, թեւերը ոլորելով մտցնում էին մեքենա: Հարցնում էինք՝ ինչ էին անում, ասում էին՝ ծխում էին: Երեխաները գոռում էին՝ օգնեցե՜ք»:
Սուսաննա Մուրադյանը դիմել է ոստիկանների, ոստիկաններն ասել են՝ ամեն ինչ լավ կլինի, դուք գնացեք:
Երեխաները մեքենայից մի կերպ փախչել են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ