Ազատության հրապարակում նշում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, Հիմնադր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի (լուսանկարում) ծննդյան օրը:
ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ չնայած իշխանություններն ուզում են ձերբակալել Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին եւս. «Բայց, քանի որ մենք այդքան միամիտ չենք, Գարեգինն էլ միամիտ չի, հնարավորություն չի ընձեռվել նրանց իրենց կեղծ մեղադրանքով ձերբակալելու»:
Ավելին՝ Չուգասզյանը ընդհատակից շնորհավորական ուղերձ է ուղարկել Վարուժան Ավետիսյանին. «Վարուժան ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, առավել եւս հիմա դրա ժամանակը չի: Քեզնից լավ ոչ ոք քո անելիքը չգիտի այսօր ու չգիտեր երեկ»: Նա ասում է, որ ՊՆ-ն է եղել Վարուժան Ավետիսյանի իսկական տեղը: Ըստ Չուգասզյանի, Վահե Ավետյանի սպանությունը ստիպեց Ավետիսյանին երրորդ հանրապետության հետ հույսեր չկապել՝ հասկանալով, որ այն վերջանում է եւ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստմամբ. «Հրաժարվեցիր բարձր պաշտոնիցդ, աշխատավարձիցդ, քեզ նվիրեցիր ինքնիշխան Հայաստանի քաղաքական պայքարին: Քեզ համար պարզ էր, որ գաղութացված երկրի կառավարիչները խամաճիկ են եւ բանակն անգամ վերածվում է այնպիսի գործիքի, որը կամա, թե ակամա օտարի հրամանատարության տակ է»:
Ուղերձում Գարեգին Չուգասզյանը հայտնել է, որ Վարուժան Ավետիսյանը շատ ընկերներ ու համախոհներ ունի պաշտպանության նախարարությունում, որոնք ամբողջովին կիսում են Վարուժանի գաղափարները. «Վստահ եմ, որ եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը եւս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ