Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական քաղաքականությունը նախկին վարչապետ Դավութօղլուի վրա կբարդեն. Հակոբ Չաքրյան

Հուլիս 28,2016 21:25

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի մեկնաբանմամբ, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ծանր իրավիճակից դուրս գալու փորձեր կատարել` փորձելով էլ ավելի բարելավվել ՌԴ հետ հարաբերությունները:

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը, թե հենց ինքն է տվել հրամանը, որը կատարելով թուրքական զինված ուժերը անցած տարվա նոյեմբերին կործանել են ռուսական Սու-24 ռմբակոծիչը, ըստ թուրքագետի, հենց ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու ու ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով է:

«Քանի որ Դավութօղլուն այլեւս վարչապետ չէ, նրան ասել են, ինքն էլ իր վրա է վերցրել, հիմա ուզում են Դավութօղլուի վրա բարդել: Սիրիական քաղաքականությունն էլ նրա վրա կբարդեն, որ կարողանան Սիրիայի հետ էլ հարաբերությունները բարելավել»,- մեզ հետ զրույցում ասաց թուրքագետը:

Թուրքագետը ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հիմքում չի տեսնում ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումից հետո  Թուրքիայի իշխանություններին ներկայացրած ՌԴ նախապայմանները. «ՌԴ նախագահ Պուտինը երեք նախապայման էր ներկայացրել թուրքական իշխանություններին՝ պաշտոնական ներողություն Թուրքիայի կողմից, փոխհատուցում վճարել ՌԴ-ին ու պատժել ինքնաթիռի կործանման պատասխանատուներին, բայց. ոչ մի նախապայմանն էլ չկատարվեց: Թուրքիան առաջարկեց փոխհատուցում զոհված օդաչուի ընտանիքին ու ընդամենը նամակով Պուտինին ասաց՝ ներող եղեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031