«Ազատությունը» զրուցել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, ում երեկ ոստիկանները բերման ենթարկեցին Խորենացի փողոցից:
«Ազատություն»․ – Ձեզ համար Պավել Մանուկյանը և «Սասնա ծռեր» խմբի անդամները ովքե՞ր են:
Խանջյան․ – Մեր սիմվոլիկ պատմության մեջ հերոսներ են իրենք, իրենց գործունեությունը, որ տարած են հստակաբար, ծառայած են մեր երկրին և ես կկարծեմ, որ կռնա ըլլալ, որ մի քիչ բորբոքիչ ձևով և կհասկանամ, որ հուսահատության արտահայտություն է իրենց զինյալ այս պոռթկումը պետության հանդեպ:
«Ազատություն»․ – Դուք հավատո՞ւմ եք, որ նրանց կոչով Հայաստանի նախագահը կարող է հրաժարվել պաշտոնից:
Կարդացեք նաև
Խանջյան․ -Ես կկարծեմ, որ իրենց կոչը չէ՝ ժողովրդին կոչով է, որ պիտի ըլլա այդ փոփոխությունը: Եթե ժողովուրդը շարունակե իր կեցվածքը, և ըստ երևույթին՝ այսօր ժողովուրդը այլևս չի վախենար: Նույնիսկ, եթե ոստիկանությունը պիտի գա և ամբարտավան ձևով, առանց իրավունքներու ժողովրդին վախցնե՝ ժողովուրդը այլևս պատրաստ չէ վախենալու: Կարծեմ, թե ժողովուրդն ալ կփորձե հերոսներու օրինակով դառնալ մասնակից փոփոխության:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում