Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այս պահին ոստիկանների հետ շրջում է Ազատության հրապարակում եւ ցուցումներ տալիս: Հարցին, թե այսօր էլ երեկվա պես կարտոնեն հանրահավաքը, եթե ցույցի մասնակիցները որոշեն երթով գնալ դեպի Խորենացի փողոց, որտեղից երեկ քաղաքացիներին զանգվածային բերման էին ենթարկում, պարոն Կարապետյանն ասաց, որ իրավիճակից ելնելով ոստիկանությունը կորոշի` թույլատրել, թե` ոչ:
Աշոտ Կարապետյանը խնդրեց իրենց հանգիստ թողնել, որպեսզի աշխատանքով զբաղվեն: Նա նաեւ այդ լարված վիճակը բացատրեց նրանով, որ ոստիկանության գնդապետ է զոհվել, մեկ այլ ոստիկան էլ գտնվում է հիվանդանոցում եւ նրա առողջական վիճակում դրական փոփոխություն չկա:
Ազատության հրապարակում քաղաքացիների թիվը գնալով ավելանում է:
Խորենացի փողոցում այս պահին հիմնականում ոստիկանության ներկայացուցիչներ են, որոնք անցնող քաղաքացիների ով լինելով չեն հետաքրքրվում եւ զբաղված են իրենց պաշտպանական միջոցները դասավորելով:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ոստիկաններով լի մի քանի ավտոբուս կրկին մուտք գործեցին ՊՊԾ գնդի պատնեշից ներս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ