Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Աշոտ Սուքիասյանի հաշվապահը նոր հայտարարություն արեց՝ հակասելով ցուցմունքին

Հուլիս 28,2016 20:45

Օֆշորի հայտնի գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի Ձորագյուղ արտադրական կոոպերատիվի գլխավոր հաշվապահը՝ Իննա Սուքիասյանը:

Ուշագրավ է, որ նա դատարանում հանկարծ հայտարարեց, որ կոոպերատիվն ունեցել է դրամարկղային գրքույկ, որտեղ գրանցվել է ամեն ինչ: Նա նաեւ ասաց, որ Ամերիա բանկից վերցրած վարկը իրենց հաշվեկշռին է եղել, Աշոտ Սուքիասյանը կանխիկացրել է ու ծախսել ըստ պահանջի:

Իննա Սուքիասյանը Աշոտ Սուքիասյանի բարեկամն է, կոոպերատիվում է աշխատել 2009-ից:

Նա ասաց, որ իր գործառույթն է եղել իրականացնել կոոպերատիվի հաշվապահական բոլոր ձեւակերպումները:

Դատավոր Վարդան Գրիգորյանի հարցին՝ ինչի՞ համար էր վարկը, նա պատասխանեց՝ Աֆրիկայում գործունեության համար, հող գնելու համար, հանք պիտի գնեին, սարքեր:

Ofshori Gorts_2

Հաշվապահը մնացած բոլոր հարցերին խիստ կցկտուր ու վախեցած պատասխաններ էր տալիս՝ չեմ հիշում, չգիտեմ, տեղյակ չեմ, այդտեղ չեմ եղել:

Դատավորը հարցրեց. «Ցուցմունքում ոչ մի փաստաթուղթ չեք ներկայացրել, ասել եք՝ եթե պետք լինի՝ կներկայացնեմ, ձեր ղեկավարին մեղադրանք է առաջադրված, հաշվապահը ոչ մի բանից տեղյակ չի՞»: Նա պատասխանեց՝ «Գումարը մուտքագրվել է դրամարկղ ու կանխիկացվել: Դրամարկղային գիրքը եղել է նախագահի՝ Աշոտի մոտ»: Դատավորը հարցրեց՝ ինչի՞ պիտի դրամարկղային գիրքը լինի նախագահի մոտ: Տնօրենը գիրքը պահում էր ի՞նչ աներ: Հաշվապահը պատասխանեց՝ ապահովության համար:

Հարցին՝ բանկից 2.5-3 մլն դոլար կանխիկ գումար եք ստացել անձամբ ձեր կողմից, էդ գումարները ի՞նչ եղան, հաշվապահը պատասխանեց՝ փոխանցել եմ առձեռն տնօրենին:

Հաշվապահը վստահեցրեց, որ 2009-2010-ին եւ առհասարակ միշտ դրամարկղային գրքույկ ունեցել են: Դատավորն էլ արձագանքեց՝ «Ձեր ցուցմունքները լավ չեք հիշում: Ցուցմունքում գրել եք՝ կոոպերատիվը փաստացի դրամարկղ չի ունեցել»: Ավելին՝ դատավորը հիշեցրեց՝ կոոպերատիվի գույքն առգրավվելուց դրամարկղային գիրքը չի եղել:

Ամբաստանյալի փաստաբանը արձագանքեց՝ կրթությունը ռուսական է, երեւի լավ չի հասկացել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031