Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանուգործ չունեք՝ նստած հարցեր եք տալիս». Ինչու Ամերիա բանկի տնօրենը բարկացավ դատարանում. Օֆշորի գործ

Հուլիս 28,2016 20:08

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի» հայտնի գործով դատական նիստն էր:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հարցաքննվել են կարեւոր վկաներ՝ ԱրմՍվիս բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ Աշոտ Սուքիասյանի Ձորագյուղ արտադրական կոոպերատիվի հաշվապահ Իննա Սուքիասյանը:

Բավականին թեժ բանավեճ եղավ Հանեսյանի եւ Փայլակ Հայրապետյանի միջեւ,երբ վերջինս հիշեցրեց, որ վարկ են տրամադրել մի բիզնես ծրագրի հիման վրա, որը կյանքի չի կոչվել, նպատակային չի ծախսվել: Բիզնես ծրագիրը կազմվել է ձեր կազմակերպութան՝ Ամերիա ՓԲԸ-ի կողմից: Հանեսյանը պատասխանեց, որ այդ ՓԲԸ-ի համար բանկը որեւէ պատասխանատվություն չի կրում:

Ofshori Gorts_6

Ofshori Gorts_9

Ofshori Gorts_3

Փայլակ Հայրապետյանը նետեց. «Դուք, Աշոտ Սուքիասյանի հետ կազմակերպված բիզնես ծրագիր եք կազմել, նոր պայմանագրեր եք կապել»: Հանեսյանը հերքեց. «Բանկը բիզնես ծրագիր կազմելու պարտավորություն չունի, ավելին՝ մենք բիզնես ծրագիր չենք պահանջում: Դա վարկի տրամադրման հիմք չի կարող հանդիսանալ»: Հայրապետյանը բորբոքվեց. «Բիզնես ծրագիրը չեք ընդունում, դրանով ուզում եք ասած լինեք՝ ինչ ուզենք՝ կանենք, որովհետեւ ոչ մի բանից չեք վախենում, որովհետեւ օրենքը ձեր համար ոչինչ է: 8 անգամ գումար եք փոխանցել Կիպրոս, ի՞նչ հիմքերի վրա եք փոխանցել: Հիմա որ ուզենանք 10 ռուբլի փող փոխանցենք՝ առանց հիմքերի չեք փոխանցի: Էդ ի՞նչ բարեգործական ընկերություն եք բացել, որ 10 մլն ոնց ուզում՝ փոխանցում եք: Դուք կազմակերպված արել եք»:

Հանեսյանը փոխանցումների հիմքերը չկարողացավ ներկայացնել՝ դատարանին խոստանալով ավելի ուշ տրամադրել:

Հայրապետյանի փաստաբան Շալիկո Փիրուզյանը բանկի կողմից տրամադրված մի շարք տեղեկանքներ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկի եզրակացությունը վկայակոչեց, որտեղ հիմք է ընդունվում բիզնես ծրագիրը, ըստ որի, պետք է Սուքիասյանը կոնկրետ նպատակով ծախսեր վարկը, ինչը չի եղել: Բանկի նախագահը վստահեցրեց, որ բացի վարկային պայմանագրից, որեւէ բան չպետք է հիմք վերցնել. «Եզրակացությունը իրավական փաստաթուղթ չի: Եզրակացության մեջ կարող է շատ բան գրված լինի: Ես ձեզ հիմա մեր ներքին գործելակարգը չեմ բացատրելու, թե ոնց ենք քննարկում: Հիմք պետք է ընդունել կնքված վարկային պայմանագիրը»:

Փաստաբան Շալիկո Փիրուզյանը ապշել էր՝ եթե եզրակացությունը, ոչ մի բանը հիմք չի, ինչի՞ եք էդքան թղթաբանություն անում: Հանեսյանը բարկացավ. «Բայց ձե՞ր ինչ գործն է ինչի ենք էդքան թղթաբանություն անում: Բանուգործ չունենք, նստած թղթաբանություն ենք անում: Դուք էլ բանուգործ չունեք՝ նստած հարցեր եք տալիս»:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031