Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկի տնօրենը զարմացավ դատավորի հարցից. «Կարգավորվեցի՞ն ձեր ընտանեկան հանգամանքները». (Ֆոտոշարք)

Հուլիս 28,2016 19:55

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի» հայտնի գործով դատի ժամանակ այսօր հարցաքննվեցին կարեւոր վկաներ՝ ԱրմՍվիս բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հաշվապահ Իննա Սուքիասյանը: Վերջինս Աշոտ Սուքիասյանի բարեկամն է:

ԱրմՍվիս բանկի տնօրեն Մաչանյանն ասաց, թե ինչպես են ծանոթացել գործով տուժող Փայլակ Հայրապետյանի հետ, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի հետ: Նա նախօրոք զգուշացեց, որ անցել է 7-8 տարի ու ամեն ինչ չէ, որ հիշում է: Նա որոշ դրվագներ պատմեց ոսկերչության ու ադամանդագործության մասին իրենց քննարկումից: Նա ասաց, որ այն ժամանակ բանկի կապիտալը փոքր է եղել, մեծ վարկեր չեն տվել, չեն ստացել:

Ofshori Gorts_1 Ofshori Gorts_2 Ofshori Gorts_3 Ofshori Gorts_4 Ofshori Gorts_5 Ofshori Gorts_6 Ofshori Gorts_7 Ofshori Gorts_9

Դատավորը հետաքրքրվեց՝ պաշտոնատար անձինք ՀՀ-ի միջնորդե՞լ են, որ վարկ տրամադրեք՝ նկատի ունենալով սրբազան Նավասարդ Կճոյանին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նա ասաց, որ ոչ, նման միջնորդություններ չեն եղել:

Մաչանյանին հրավիրել էր տուժող կողմը: Փայլակ Հայրապետյանի փաստաբանը հետաքրքրվեց, թե Աշոտ Սուքիասյանը քանի՞ ձուլակտոր ոսկի է գնել, ի՞նչ քաշով, ի՞նչ գործարքներ է արել եւ այլն:  Մաչանյանը հիմնականում պատասխանում էր, որ շատ ժամանակ է անցել, չի հիշում: Փաստաբանը դժգոհեց՝ պետք է պատրաստված գայիք, ձեր ցուցմունքը պիտի հիշեիք: Դատավորը առարկեց՝ «Մարդ կա՝ 3 օր առաջվա եղածը չի հիշում 3.5 տարի է անցել իր ցուցմունքից»:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին դատավորը հարցրեց՝ բացակայո՞ւմ էիք Հայաստանից, նո՞ր եք վերադարձել, կարգավորվեցի՞ն ձեր ընտանեկան հանգամանքները: Հանեսյանը հարցերից զարմացավ՝ արձակուրդ էի գնացել: Դատավորը պատասխանեց. «Մեզ բանկից գրավոր պատասխանում էին, որ ընտանեկան հանգամանքներից ելնելով չեք կարող գալ»: Հանեսյանը արձագանքեց. «Երեւի իրենք համարել են, որ արձակուրդն ընտանեկան հանգամանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031