Ռուսական Независимая Газета-ն վերլուծական է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո Երևանում ստեղծված իրավիճակին։
Պարբերականը նշում է, որ դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ հաջողվեց պահպանել իշխանությունը, և իրավիճակի հանգուցալուծումը ժամանակի խնդիր է։ Ռուսական լրատվամիջոցը նշում է, որ Երևանում ստեղծված իրավիճակը սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ պատճառներ ուներ, դրան գումարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները, որոնք էլ հանգեցրին նման իրավիճակի։
Ռուսական աղբյուրը հիշեցնում է նաև, որ 2008թ., երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահ, նրա իշխանությունը չընկալվեց միանշանակորեն, և ի հայտ եկան իշխանության լեգիտիմության հետ կապված որոշակի խնդիրներ։ Սերժ Սարգսյանն իր իշխանության առաջին օրվանից սկսած՝ պայքար է մղում այն պահելու համար։
Հոդվածի վերջում ռուսական լրատվամիջոցն արձանագրում է, որ կարծես ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները մի շարք հարցեր լուծելու համար որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկեն. «Այդ հարցերին պետք չէ պատասխանել, ժամանակն է, կարծես, լուծել դրանք»։