Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի տարածքում զինված միջադեպի հետեւանքով վիրավորված մեկ ոստիկան ծանր վիճակում է . ԱՆ

Հուլիս 28,2016 18:40

Հուլիսի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական հաստատություններում  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 4 ոստիկան : Այս տեղեկությունը Aravot.am-ին փոխանցեցին Առողջապահության նախարարությունից:

Մխ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում գտնվող կրծքային ու որովայնային հատվածում հրազենային վիրավորում ստացած ոստիկաններից մեկի վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:

Առողջապահության նախարարությունը ճշտում է  ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով վնասվածքներ ստացած ոստիկանների թիվը:

Ավելի վաղ հրապարակվել էր երեսեունվեց ոստիկանի վնասվածքներ ստանալու դեպք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031