Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ենիգոմշյանը միակ կամուրջն էր` ապստամբների եւ հանրության միջեւ»

Հուլիս 28,2016 18:19

«Երկրի կառավարում չենք տեսնում, չենք տեսնում Ազգային ժողով: Բազմահազարանոց ժողովուրդը փոփոխություններ է պահանջում, իսկ ԱԺ-ն ժամանակ չի գտնում կամ գլխի չի ընկել, որ արտահերթ նիստ պետք է հրավիրի»,-«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսօր ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, որը երեկ բերման ենթարկվածների թվում էր:

1Պետրոսյանի բնորոշմամբ` երկիրն արտակարգ իրավիճակում է, մինչդեռ գործում են միայն ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Պետրոսյանն ընդգծեց, որ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը վտանգավոր է. «Նա միակ հավաստի աղբյուրն է` ապստամբներից տեղեկություններ ստանալու համար»:

Andrias_gukasyanՔաղաքացիական շարժումը համակարգող խորհրդի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին նկատեց. «Ենիգոմշյանը հանդիսանում էր կամուրջ` ապստամբների եւ հանրության միջեւ, ապստամբները վստահում էին նրան: Նրա բացակայությունը նոր իրավիճակ է ստեղծում: Իմ համոզմամբ` դա անբարենպաստ վիճակ է բոլորի համար: Այդ պատճառով պնդում ենք, որ նա ժամ առաջ պետք է ազատ արձակվի, նաեւ մյուսները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031