Հուլիսի 27-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ այդտեղ իրականացված խմելու ջրագծի ծրագրի մանրամասներին: Ի սկզբանե նախատեսված էր ջրագծի հանդիսավոր բացում, կարմիր ժապավեն էր անցկացվել խմելու ջրամբարի մուտքի մոտ: Սակայն այն հանվեց:
Նաեւ սեղան էր բացված, ուր տնական օղի էր, հյութեր, պահածոներ: Երբ վարչապետը պատրաստվում էր հեռանալ, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նրան առաջարկեց «մի-մի բաժակ» խմել:
Վարչապետն ասաց. «Ես խմող չեմ» եւ հեռացավ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ