«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը:
Անդրիաս Ղուկասյանը, որին եւս բերման էին ենթարկել, ասաց, որ ոստիկանական բաժանմունքներում կային նաեւ տարեցներ եւ անչափահասներ:
Ըստ Ղուկասյանի` խորհրդի երեք անդամներին` Լեւոն Բարսեղյանին, Ալեք Ենիգոմշյանին եւ Արմեն Միքայելյանին ձերբակալել են, որպեսզի կանխեն քաղաքացիական շարժման ընդլայնումը. «Վերջին երեք օրում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռերի» հետ բանակցությունները եւ փորձ արեց ապստամբների եւ հանրության միջեւ կամուրջը չեզոքացնել: Վարչախումբը քաղաքացիներին դրդում է համաժողովրդական ապստամբության` դրանից բխող ծանր հետեւանքներով»:
Ղուկասյանը հայտնեց, որ այսօր` 19:30-ին, հավաքվելու են Ազատության հրապարակում եւ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, հետագա քայլերը: Գնալ Խորենացի փողոց, թե ոչ, կորոշեն քաղաքացիները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ