ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս պահին հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա:
Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում»:
Նիկոլ Փաշինյանի հրապարակած ձեւաթղթից դատելով՝ նախաձեռնությանը միացել են ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցության որոշ անդամներ եւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: