Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ. Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է

Հուլիս 28,2016 17:08

Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին: Վաղ առավոտից փողոցներում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով սկսեցին բռնել ու բերման ենթարկել քաղաքացիներին: Բերման ենթարկվածների քանակն այնքան շատ էր, որ հետաքննիչներն ի վիճակի չէին հաշվառել բոլորին և կատարել օրենքով սահմանված անհրաժեշտ ձևակերպումները: Բացի ՀՀ քաղաքացիներից ոստիկանական բաժիններ և զորամասեր ապօրինի բերվեցին նաև այլ երկրների քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Ոստիկանության կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքի արժանացան նաև տարեց մարդիկ և անչափահասներ: Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ ոստիկանությունը զանգվածաբար խախտեց մարդկանց իրավունքները՝ նախապես որոշված քանակով և որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով: Բնականաբար բերման ենթարկվեցին նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը: Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը ձերբակալվեցին: Նախորդ գիշերն ապօրինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը: Այսպիսով, այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր վարչախումբը պատանդ է վերցրել, որպեսզի նախականխի երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը: Վերջին երեք օրվա ընթացքում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները և փորձ արեց չեզոքացնել ապստամբների և հանրության միջև կամուրջը:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ և քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով: Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձևավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ:

 

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031