Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ներկայումս ցույցերի ժամանակ հողեր չտալու մասին չի բարձրաձայնվում»

Հուլիս 28,2016 17:05

«Մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, Հիմնադիր խորհրդարանը որպես քաղաքական ուժ արդեն իրեն ցույց էր տվել, ի՞նչն էր խանգարում հենց հիմիկվանից ակտիվ քաղաքական կոմպանիա տանել եւ տեղ գրավել խորհրդարանում ու պահանջները ներկայացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Քեռյանը՝ խոսելով վերջին իրադարձություններից:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում մինչեւ հիմա չեն եղել առանց կեղծված արդյունքների ընտրություններ, Գագիկ Քեռյանը պատասխանեց. «Եթե չհավատանք, որ Հայաստանում առանց կեղծիքների երբեւէ ընտրություններ կկայանան, ուրեմն պետք է միանանք ուրիշ պետության, դառնանք նրա նահանգը, մասնակցենք ա՛յդ պետության ընտրություններին ու պրծնենք, բայց քանի որ մենք պետություն ենք ստեղծել, ինչքան էլ ընտրություն կեղծվի, քայլ առ քայլ պետք է գնանք այնպիսի իրավիճակի, որ ընտրությունները դառնան նորմալ»:

Քաղաքագետի ձեւակերպմամբ, ներկայումս ցույցերի ժամանակ Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման, հողեր չտալու մասին չի բարձրաձայնվում, հրապարակ են նետվում սոցիալական խնդիրներ, մինչդեռ, նրա խոսքով. «Ի սկզբանե դա է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ իշխանությունների առճակատման պատճառը»:

Մանրամասները՝ հուլիսի 29-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031