Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը փախուստի է դիմել՝ թողնելով իր փաստաթղթերը

Հուլիս 28,2016 16:53

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է դիմել փախուստի, նրան որոնում են: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց հերքել լուրերը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը »:

Aravot.am-ը մեկ անգամ ևս փորձեց այս լուրը ճշտել Շիրակի մարզային ոստիկանությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ փախուստի դիմածը պայմանագրային զինծառայող է, նա Գյումրիում է թողել իր փաստաթղթերը, դիմել փախուստի, նախնական տվյալներով այժմ Երևանում է: Վերջինս, ըստ ոստիկանության տվյալների, ծառայում է ռազմաբազայի այսպես ասած Սևերսկու զինմասում: Ոստիկանությունից հավաստիացրեցին, որ զինված չէ, զենքը չի տարել իր հետ, անուն-ազգանունը չհրապարակեցին: Ենթադրում են, որ զինծառայողի ձեռքը փող է ընկել, շտապել է մայրաքաղաք կերուխումի:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031