«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արմեն Ավետիսյանը եւ Լյովա Խաչատրյանը միացել են արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորական ստորագրահավաքին:
Հիշեցնենք, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է: Նա առաջարկել է այսօր՝ հուլիսի 28-ին, հրավիրել արտահերթ նստաշրջան, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
Ստորագրությունների ապահովման ժամկետը լրանում է այսօր, ժամը 17.00-ին: Ձեւաթղթի տակ առայժմ երկու տասնյակի հասնող պատգամավորների ստորագրություններ են:
Ձեւաթուղթը մինչ այս պահը ստորագրել էին Թեւան Պողոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ