Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման խնդրի նկատմամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին