Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իրավունք չունի անմասն մնալու վերջին իրադարձությունների արդյունքում երկրում ստեղծված լրջագույն իրավիճակի քննարկումից: Անհրաժեշտ է դադարեցնել արձակուրդն ու գումարել ԱԺ արտահերթ նիստ, քննարկել այս բարդ իրավիճակից դուրս գալու տարբերակները և հասնել ժողովրդանպաստ լուծմանը: “Ալյանս” կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացել է ընդդիմադիր պատգամավորների ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն ու ստորագրել է անհրաժեշտ ձևաթուղթը:
ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ
Հ. Գ. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այս պահին 19 պատգամավոր արտահերթ նստաշրջանի նախաձեռնության տակ ստորագրելու պատրաստակամություն են հայտնել: Առաջիկա երկու ժամվա ընթացքում հարկավոր է եւս 25 պատգամավորի ստորագրություն»: