«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Քիչ առաջ, այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Պաշտպանն ասաց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է նաեւ ցավազրկող դեղորայքից:
Հիշեցնենք, առավոտից պաշտպանին թույլ չէին տալիս տեսակցել Պավել Մանուկյանի հետ, ավելի ուշ, սակայն, թույլատրել էին: Թե երբ կորոշվի Պավել Մանուկյանի խափանման միջոցի հարցը, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դա կախված է իր առողջական վիճակից:
Կարդացեք նաև
Ինեսա Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը: Պավելի որդու`Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորում` 2 ամիս ժամկետով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տղերք ջան դուք բոլորդ մեր հպարտությունն եք ու դուք բոլորդ մեզ ո՛ղջ եւ առո՛ղջ եք պետք Ազատության մեջ։