«Մենք գտնում ենք, որ այն, ինչ- որ իշխանությունները նախաձեռնել են, կոչվում են սիստեմատիկ բնույթ կրող այնպիսի գործողություններ. իրենք ոչ թե նպատակադրվել են սպանել այդ մարդկանց, այլ խեղել նրանց»,- հուլիսի 28-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա համարում է, որ գործողության նպատակն է եղել խեղել «Սասնա ծռերի» անդամներին այնպես, որ նրանք մինչեւ կյանքի վերջը մնան հաշմանդամի կարգավիճակում. «Այսօր մենք գործ ունենք մի խմբի հետ, որի հանդեպ նոր է մեղադրանք ներկայացվում: Հստակ նշված է, որ որեւէ մեկին, բժիշկ լինի, թե այլ մարդ, այդ անձանց կամքին հակառակ նրանց պահելը եւս համարվում է Ժնեւյան կոնվենցիայի խախտում: Այսինքն՝ այնպես է ստացվում, որ գործողություններն այնպես են զարգանում, որ մի սխալ գործողության հետեւում է կամ դրանից առաջ տեղի է ունեցել բժշկական օգնություն չապահովել: Այսինքն՝ դա կոչվում է ճգնաժամային այս իրավիճակի սրացում»:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը առաջարկում է նախագահին առընթեր հանրային խորհրդին հրավիրի նախագահին եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպում կազմակերպի. «Եթե իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, նրանց դրա համար չեն պատժում: Ես խնդրում եմ թողե՛ք ձեր պաշտոնը թող դա անի մեկ ուրիշը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ