Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սադոյան Արշա՛կ, գնա Բաքու ապրի». Սարգիս Հացպանյան

Հուլիս 28,2016 15:23

Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը դատապարտում է Հանրային խորհրդին, որ նա չի դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա համաներում սահմանի և ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին:

«Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հացպանյանը հայտարարեց, թե հանրությունը հաջողության կհասնի միայն այն դեպքում, երբ ավելի ու ավելի շատ մարդ դուրս գա փողոց:

Անդրադառնալով Արշակ Սադոյանի այն առաջարկին, որ Ժիրայր Սեֆիլյանին նստեցնելու փոխարեն արտաքսել է պետք, ասաց. «Սադոյան Արշակ, գնա Բաքու ապրի, կարող է դու էլ նրանց նման հայրենիքի զգացողություն չունեցող մարդ ես»: Սակայն Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ Սադոյանի որդին ամեն օր Խորենացիում մասնակցել է ցույցերին. «Լավ է, որ որդին իրեն չի քաշել»:

Պարոն Հացպանյանը ևս մեկ անգամ կոչ արեց հանրությանը դուրս գալ փողոց. «Ինչքան շատ մարդ լինի այնտեղ, այնքան վտանգազերծված կլինեն «Սասնա ծռերի» տղաներն ու ոստիկանական ուժերը: Այս իշխանությունը մեզնից յուրաքանչյուրին կարող է փողոցում կամ մեր ընտանիքներում բռնել ու տանել, ու մի օր կգա, որ միայն դուք կլինեք և տանելու միայն դուք կմնաք, անտարբեր մի եղեք»:

Նա հայտարարեց, որ պատանդ է Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը և մյուսները:

Այնուհետև Սարգիս Հացպանյանը պատմեց մի դրվագ իր զրույցից Խորենացի փողոցում ծառայության մեջ գտնվող մի երիտասարդ ոստիկանի հետ: Ինքը հարցրել է, թե վատ չե՞ք զգում, որ ձեր հետևից մայր են հայհոյում, ոստիկանը պատասխանել է` եթե կարողանայինք մեր քրտինքով ընտանիք պահել, մենթ չէինք դառնա: Երբ հարցրել է, որ եթե հրաման տան, իր վրա զենք կբարձրացնի՞, տղան պատասխանել է, թե պատերազմում կռված մարդու վրա ձեռք չեն բարձրացնի ու նաև շեշտել, թե իրենք Խորենացի են բերվել ոչ թե կռված տղաների համար, այլ հանրահավաքի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Ես նույնպես գտնում եմ, որ արտաքսելը ճիշտ է: Այդ մարդը փորձանք է Հայաստանի ու Արցախի գլխին: Իմ նպատակը Սադոյանին պաշտպանել չէ, բայց դուք հաստատ չափը անցաք Բաքվի հետ կապված:

    • Շուշան says:

      Այ անգաղափար, չար մարդկանց ձեռ չի տալիս, որ ճիշտ են խոսում, իսկ երբ արդարության մասին բարձրաձայնում են, գաղութացնում են մարդկանց, սա մեր Հայաստանի քաոսային իրականությունը․․․

  2. Շուշան says:

    ԿԵՑՑԵՔ, ԻՆՉՔԱՆ ՄԱՔՈՒՐ ՄԱՐԴ ԽՈՍԻ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, Ի ՕԳՈՒՏ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԼԻՆԻ․ ԴԱՎՃԱՆՆԵՐԻՑ ԷԼ ԻՆՉ ԵՔ ՍՊԱՍՈՒՄ, ՎԱԽԿՈՏ ՔԾՆՎՈՂՆԵՐ ԵՆ, ԴՐԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ․․․ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ՄԱՐԵԼ Է ՆՐԱՆՑ ՄԵՋԻՑ, ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԵՆ ԹԵ ԻՆՉ ԲԱՆ Է ՄԱՐԴԸ, ԽԻՃԸ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031