Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. Ստեղծված իրավիճակից արդեն ոչ մի կողմը հաղթող չի կարող դուրս գալ

Հուլիս 28,2016 15:17

Hartak.am-ի բացառիկ հարցազրույցը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ

-Ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ: Որո՞նք են ելքերը, ի՞նչ պետք է անել, ո՞րն է հանգուցալուծումը:

-Այսօր բոլորն են խոսում ելքերի մասին: Ես գտնում եմ, որ իրավիճակի սրացումներն առավել անհրաժեշտ և հրատապ են դարձրել ժամ առաջ քաղաքական լուծումներ գտնելու խնդիրը: Կարծում եմ՝ հանգուցալուծմանը կարող է նպաստել իշխանության կողմից իրական փոփոխություններ և իրական քայլեր կատարելու պատրաստակամությունը: Իմ համոզմամբ՝ ելքը քաղաքական լուծումն է, քաղաքական դիրքորոշումը, քաղաքական գործընթացը, ինչը և պետք է ենթադրի քաղաքական լրջագույն փոփոխություններ, իշխանության մեջ գտնվող ադիոզ ֆիգուրների հրաժարական և ի վերջո մի նոր մեկնարկ, որի դրսևորումներից մեկը կարող է լինել Ազգային համաձայնության Կառավարության ձևավորումը, որն էլ կստանձնի անհրաժեշտ փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը:

Կարող են լինել նաև այլ ձևաչափեր, սակայն գլխավորը պետք է լինեն քաղաքական մոտեցումները: Միևնույն ժամանակ քաղաքական լուծման մեխանիզմը ենթադրում է նախ և առաջ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ շահագրգիռ քաղաքական ուժերի մասնակցությամբ համընդգրկուն քաղաքական ձևաչափի ձևավորում՝ ներառելով նաև Ժիրայր Սեֆիլյանին: Նշվածը հնարավորություն կտա գտնել քաղաքական լուծումների ուղիները:

Ցավոք, դեռևս օրեր առաջ ՀՎԿ նմանատիպ առաջարկը հավանության չարժանացավ, քանի որ որոշների համար ժողովրդական այս շարժումով փորձ արվեց օգտագործել այլ՝ նեղ քաղաքական շահերի նպատակով:

Որպես վերջաբան: Ստեղծված իրավիճակից արդեն ոչ մի կողմը հաղթող չի կարող դուրս գալ: Ելքը փոխընդունելի փոխզիջումն է, այլ ոչ թե անխոհեմ առճակատումը, որը լինում է մեր հայրենակիցների արյան գնով, մեր ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների ավելացման և երկարաժամկետ ու շարունակական սպառնալիքների հաշվին:
Իսկ մենք մեզ այդ շռայլությունը թույլ տալ չենք կարող:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031