Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. ԱԺ-ն, առանց Փաշինյանի նախաձեռնության, պետք է արտահերթ նիստ հրավիրեր (Տեսանյութ)

Հուլիս 28,2016 15:03

«Ինձ մոտ տպավորությունն այն էր, ոնց որ Թուրքիայում լինեինք»,- հուլիսի 28-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով չորեքշաբթի զանգվածային բերման ենթարկություններին, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նա համարում է, որ դա ամենասխալ եւ վտանգավոր քաղաքական գիծն է, որ իշխանություններն անում են. «Իշխանությունները պարտավոր են իրենց ժողովրդի առջեւ առաջին հերթին հաշվետվությամբ հանդես գալ իրենց կատարածների համար, որովհետեւ ժողովուրդը պահանջներ է դրել իր առջեւ: Ոչ թե միայն զինված խումբը, ոչ թե միայն այն մարդիկ, որոնք հավաքվում են Խորենացի փողոցում, այլեւ ամբողջ հասարակության մեծամասնությունը պահանջներ է դրել իշխանության առջեւ, որպեսզի նա իրականացնի ներքին լուրջ արմատական փոփոխություններ: Խոսքը չի վերաբերում միայն զենքի ուժի պարտադրանքով, այո՛, զենքի ուժի պարտադրանքով գործողություններ չեն անում, բայց հասարակական կարծիքի պարտադրանքով անպայման պետք է անել, իսկ հասարակական կարծիքը այսօր այնպես է ձեւավորված, որ իշխանությունները ներքին խնդիրները չեն կարգավորում»:

Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը ՝ հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ ասաց.  «Իհարկե՛, Ազգային ժողովն առանց սպասելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը պետք է hրավիրեր իր արտահերթ նիստը: Ես չեմ հասկանում՝ էլ ի՞նչ պետք է լինի երկրում, որ նրանք մտահոգվեն, թե ինչ է կատարվում: Եթե պետք է միայն ոստիկանական քայլերով հարցերը լուծվեն, ուրեմն՝ հարց չի լուծվելու: Հիվանդությունը ոչ թե բուժել է դա, այլ հիվանդության համար խորքային ուրիշ իրավիճակ ստեղծել: Դրա համար ես գտնում եմ, որ նրանք պարտավոր էին ինքնաբուխ հավաքվել եւ ասել՝ մենք Ազգային ժողով ենք, մենք պատասխանատու ենք իրավիճակի համար, եկե՛ք ելք փնտրենք, գտնենք, տեսնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031