Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են հետևել Երևանի իրադարձություններին

Հուլիս 28,2016 14:05

Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են հետևել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցող իրադարձություններին։

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել են բժիշկները, որոնք մտել էին ՊՊԾ գնդի տարածք՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, որից հետո գունդը գրաված անձինք արգելել են բժիշկներին դուրս գալ իրենց վերահսկած տարածքից։

Հանրահայտ Al jazeera-ի  անդրադարձում համառոտ անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացմանն ու նշվել, որ բժիշկները շարունակում են մնալ ՊՊԾ գունդը գրավածների ենթակայության տակ։

Բրիտանական The Guardian-ի ուշադրության կենտրոնում կրկին բժիշկներն են, որ հայտնվել են ոստիկանական գնդի տարածքում և չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Բրիտանական պարբերականի հոդվածն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Նախկինում ռուսամետ զինվորական սպա Սարգսյանը 2.9 միլիոն բնակչությամբ երկրի նախագահ դարձավ` հաղթելով 2008թ. ընտրությունները, որից հետո բախումներ տեղի ունեցան պարտված թեկնածուի աջակից ցուցարարների և ոստիկանների միջև, որի հետևանքով զոհվեց 10 մարդ»։

Ամերիկյան The New York Times-ն  իր հոդվածում անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող իրադարձություններին նույնպես ուշադրության է արժանացրել ոստիկանական գնդում պահվող բժիշկների թեմային։ Ամերիկյան պարբերականը արձանագրել է նաև, որ ի թիվս այլ բերման ենթարկվածների, ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031