«Խորենացի կուզեմ կգնամ, կուզեմ` չեմ գնա: Երեկ ես եմ կազմակերպել նախապատրաստական աշխատանքը»,-«Երկու երես» մամուլի ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում քննադատել էին` ասելով, թե ինքնուրույն որոշել է «ցուցարարներին տուն ուղարկելու» կոչով հանդես գալ:
Ըստ Պարույր Հայրիկյանի` որոշ չկայացածներ իր պես մարդու ներկայությամբ իրենց վատ են զգում. «Ցանկանում են ամբիոնը դարձնել իրենց կուսակցական «դուքանը»: Ի՞նչ է նշանակում` փոքր շնիկների նման հաչալ ու քաշվել մի կողմ: Գոնե գամփռի պես Ձեզ պահեք եւ հետեւողական եղեք»:
Հայրիկյանի բնորոշմամբ` «գործակալական ցանցն» օգտագործում է միամիտ պատանի-ցուցարարներին. «Ես կազմակերպչական բանից էի խոսում, մի քանի հոգի իրար ականջի ասում են, որ «Հայրիկյանը խոսի` կսուլեք»: Այ ողորմելի, քո պապերն ինձ մի անգամ սուլել են, հետո ներողություն են խնդրել»:
«Հայրիկյան, հեռացիր» վանկարկողներին էլ ԱԻՄ առաջնորդը հետեւյալ խոսքն ուղղեց. «Տո դու ո՞վ ես, որ Հայրիկյանին հեռացնես»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ