Հուլիսի 28-ի գիշերը, ժամը 4-ին Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում այրվել է Ռուբիկ Բլբուլյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 1986թ. արտադրության ավտոմեքենան: Ահազանգով դեպքի վայր են եկել Իջեւանի հրշեջ-փրկարարները եւ ոստիկանները: 36-ամյա Ռուբիկ Բլբուլյանը հայտնեց, որ ինքը կյանքում ոչ մեկին վատություն չի արել, թշնամիներ չունի, վերջերս իր հայրն է մահացել, իր ընտանիքը վարկերի տակ է: Նա ասաց, որ թշնամիներ չունենալու մասին հայտնել է նաեւ Իջեւանի ոստիկանությունում:
Ռ. Բլբուլյանը հարեւան է կանադահայ բիզնեսի փորձագետ Վահրամ Վահրամյանին, գոհ է այդ մարդու հետ համագործակցությունից: Վահրամ Վահրամյանը չգիտեր, թե արդյոք իր գործունեությա՞ն պատճառով են հրդեհել Ռ. Բլբուլյանի ավտոմեքենան, դրանով փորձե՞լ իրեն որոշակի հաղորդագրություն ուղարկել:
Նախկինում հայտնել ենք, որ Վ. Վահրամյանը Իջեւանում տուն է գնել, նորոգել, նաեւ հեղինակն է Իջեւանում ազատ. փոքր գրադարանների ստեղծման:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ