Ոստիկանության «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա Կարապետյանի վարքագիծը երեկվանից սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: Այս ոստիկանը երեկ Խորենացի փողոցում մի տարեց քաղաքացու բավականին կոպիտ մեթոդներով՝ թեւերը ոլորելով փորձում էր բերման ենթարկել:
Aravot.am-ը Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք Մարգարիտա Կարապետյանի այդ վարքագծի եւ գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն կիրականացնե՞ն: Պարոն Ահարոնյանն այս առնչությամբ ասաց՝ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ցանկացած հրապարակումներ սոցցանցերում եւ լրատվամիջոցներում, որոնք վերաբերում են ոստիկանական ծառայողի վարքագծին, անմիջապես դառնում են ոստիկանության կողմից ուսումնասիրության նյութ»:
Ոստիկան Մարգարիտա Կարապետյանի՝ Մագայի՝ նախկինում «Քրեյզի» գիշերային ակումբում աշխատելու մասին լուրերի վերաբերյալ էլ ոստիկանությունից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին սահմանված ժամկետում կպատասխանեն:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ոստիկանությունից հետաքրքրվել է՝ Մարգարիտա Կարապետյանն ինչպե՞ս է ընդունվել աշխատանքի ոստիկանական համակարգում:
Ի՞նչ քննություններ է հանձնել, եւ ինչպիսի՞ն են քննության արդյունքները: Խնդրել ենք նաեւ տրամադրել Մարգարիտա Կարապետյանի քննության արդյունքները: Հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք ոստիկանությունը որեւէ մեկին համակարգ ընդունելիս հաշվի՞ է առնում տվյալ անձի բարոյական կերպարը, անցյալը. Մասնավորապես՝ սոցցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում է, որ Մարգարիտա Կարապետյանը նախկինում աշխատել է «Քրեյզի» ստրիպտիզ ակումբում, եւ շեշտում են նրա ոչ բարոյական կերպարը:
Այս հարցերի շուրջ ոստիկանության պարզաբանումն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ինչ կա զարմանալու, աղջիկը բոլոր կաբինետներով հերթով անցել է…
Ինչու եք սևեռվել այդ աղջկա վրա: Միթե մյուս բուլդոգները պակաս նողկալի են: Այս օրերին այնքան նկարներ տեսանք,որ էլ զարմանքի տեղ չի մնացել: «Ստրիպտիզ» ակումբում պարելն էլ ոչինչ չի նշանակում, դա աշխատանք է, ուղղակի իր մարդկային տեսակն է այդպիսին: