«Ալեք Ենիգոմշյանն ասաց` մենք շատ խոհեմ որոշում ընդունեցինք, բայց տարբեր մակարդակի սրիկաներ, ինչպես ասում էին` «Հայրիկյանն իր վրա կրակեց», հիմա էլ ասում են` «Հայրիկյանը Ձեզ տուն ուղարկեց»: Բա Հայրիկյանը Ձեզ բարդակ պետք է ուղարկե՞ր, բա տուն պետք է ուղարկեր, որ հաջորդ օրը Ձեր ծնողներին լսելով` կազմակերպված նորից հետ գայիք: Ջուր մի լցրեք սրիկաների ջրաղացին»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով իր հասցեին հնչող քննադատություններն այն մասին, որ օրերս Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին «տուն է ուղարկել»:
«Կարո՞ղ եք այս օրերին նշել մի դեպք, երբ վերջում չեն ասել` «բարի գիշեր»: Երեկ էլ ասում էին` պետք է նստացույց անեին, բայց գնացին»,-շարունակեց Հայրիկյանը:
Նրա խոսքով. «Ցուցարարներն ամեն օր էլ տուն են գնում, երբ հավաքն ավարտվում է: Ես ավել ոչինչ չեմ ասել: Քննարկել ենք, որ ութի փոխարեն գալու ենք յոթին, համաձայնեցին: Բայց եկավ մի անշնորհք արարած` ԱԱԾ-ի գործակալ, որը տպավորություն ստեղծեց, թե չհամաձայնեցված մի բան է կատարվում: Տուն է ուղարկել համակարգող խորհուրդը, միայն սրիկան կարող է ասել, որ տուն գնալը վատ բան է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ