Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգիստը՝ Ծաղկաձորում

Հուլիս 28,2016 12:25

Հուլիսի 27-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 40 սաների ամառային հանգիստը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։

«Փրկություն» ՀԿ-ի շահառուներին ուղեկցում է կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի անձնակազմը և կազմակերպում նրանց առօրյան։ Այս օրերի ընթացքում նրանք կայցելեն Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան, շրջայց կկատարեն Ծաղկաձոր քաղաքում, բացի այդ, նրանց համար կազմակերպվում են տարատեսակ խաղեր և մրցույթներ։

Հանգստի ընթացքում մասնագետների օգնությամբ հնարավորություն է ընձեռվում զարգացնելու մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ինքնասպասարկման հմտությունները։ Ծաղկաձորյան հանգստի ընթացքում կազմակերպվում են նաև զարգացնող խաղեր։

1 (2)

«Փրկություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշում է, որ իրենց շահառուների համար այս հանգիստը խիստ անհրաժեշտ է. «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների համար չկան նախատեսված հատուկ ճամբարներ կամ հանգստյան տներ, նրանց չեն տրվում առողջարանային ուղեգրեր, քանի որ նրանց մեծ մասը չունի ուղեկցող հիվանդություն, որը կարող է վերականգնվել առողջարանային պայմաններում։ Այդ իսկ պատճառով նրանք հիմնականում զրկված են հանգստի իրավունք ունենալուց, առավել ևս որ նրանց մեծ մասն ապրում է անապահով ընտանիքներում։ Եվ եռօրյա այս հանգիստը բավականին մեծ աջակցություն է նրանց։ Ես կցանկանամ շնորհակալություն հայտնել, որ 2012թ. սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և կառավարությունն աջակցում են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգստի կազմակերպմանը, շնորհակալ ենք նաև Ծաղկաձորի քաղաքապետին, ով ամեն տարի աջակցում է տրանսպորտային միջոցով, որպեսզի խնդիրներ ունեցող երիտասարդները կարողանան շրջել Ծաղկաձորի տեսարժան վայրերով»։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031