Կասկածից դուրս է, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքը գրավելու արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը բացասական հետեւանքներ կունենա նաեւ երկրի տնտեսության վրա։ Իսկ թե կոնկրետ ինչպիսի դրսեւորումներ կլինեն, «Ժողովուրդը» փորձել է պարզել տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում։
-Պարոն Խաչատրյան, հուլիսի 17-ից Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակն ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ երկրի տնտեսության համար։
– Ցավոք, բացասական։ Տնտեսական կանոնները միշտ պահանջում են խաղաղություն, քաղաքական կայունություն։ Այստեղ ռիսկեր չպետք է լինեն, որովհետեւ դրանք միշտ լրացուցիչ խնդիրներ են առաջացնում ներդրումների համար, որոնք իրենց հերթին լրացուցիչ երաշխիքներ են պահանջում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ե՛ւ ֆինանսական համակարգում, ե՛ւ իրական տնտեսությունում, ե՛ւ տուրիստական այցելությունների մասով խնդիրներ կառաջանան։ Այս ամենը բարենպաստ վիճակ չի ստեղծում երկրի տնտեսության համար։
Բայց եթե ամեն ինչ ավարտվի խաղաղ, փոխհատուցելու առումով ինչ-որ ժամանակ հետո կկարգավորվի։ Օրինակ՝ ապրիլյան ռազմական օրերի հետեւանքով գործարարների ակնկալիքները, սպասելիքները չարդարացան։ Իրենց համար այս տարի բարենպաստ իրավիճակ չստեղծվեց, եւ իրենք կորուստներ են կրել։ Հիմա նույն իրավիճակն է նաեւ այս դեպքում։
Կարդացեք նաև
Բացի այս, հիմա արդեն հարկերի հավաքման խնդիր ունենք։ Եվ տնտեսության աճը, որ ցույց են տվել 4.2 կամ 4.8 տոկոս, որը նախորդ ամիսների նկատմամբ կրկին իջնում է, առաջիկայում կզգանք տնտեսական կտրուկ անկում։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում