Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչակազմի նկատմամբ ատելությունը բավարա՞ր է գնալու մի մարդու հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ իր համար ուղենիշ չէին. «Ժողովուրդ»

Հուլիս 28,2016 11:47

Ընդամենը 2-3 ամիս առաջ նույն Ազատության հրապարակից Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական պայքարի կոչ էր անում, եւ հրապարակը դատարկ էր…

Նա եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած անդամներն արդեն շուրջ 2 տարի է՝ փորձում էին քաղաքական պայքար տանել այս իշխանությունների դեմ։ Հիշենք նրանց շուրջօրյա նստացույցերը Ազատության հրապարակում, որոնք մեծավ մասամբ խիստ սակավամարդ էին, հիշենք ամիսներ շարունակ նախապատրաստվող դեկտեմբերի 1-ի «քաղաքացիական անհնազանդության օրը», որը եւս բազմամարդ չեղավ իսկ արդեն դրանից հետո Սէֆիլյանի բացօթյա ասուլիսներին անգամ լրագրողներից քչերն էին գնում։ Սա փաստ է։

Սակայն նաեւ փաստ է այն, որ երեկ անգամ բերման ենթարկվելու վտանգի առաջ չերկնչելով՝ հարյուրավոր մարդիկ գնում էին Խորենացի փողոց, ապա հազարները հավաքվեցին Ազատության հրապարակում։ Այդ բոլոր մարդիկ, փաստորեն, պայքարում են ոչ միայն «Սասնա ծռերի», այլեւ նրանց առաջնորդի՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման եւ քաղաքական ծրագրերի իրագործման համար։

Եվ այստեղ հարց է ծագում, եթե Սէֆիլյանի գաղափարներն ու քաղաքական ծրագրերը հոգեհարազատ էին մեր ժողովրդին, ինչու այդ բոլոր մարդիկ, ովքեր երեկ եւ նախորդ 11 օրերին Խորենացի փողոցում էին, չէին գալիս Ազատության հրապարակ՝ կանգնելու Ժիրայրի կողքին։

…Ժողովուրդը պետք է նախ ազնիվ լինի ինքն իր հետ, հասկանա՝ արդյոք Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմի նկատմամբ ատելությունը բավարար է գնալու մի մարդու հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ իր համար ուղենիշ չէին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031