Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանը՝ բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում». «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2016 11:03

Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երեկ այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հույս ունենալով տեսակցել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին։ Նրան դա թույլ չէին տալիս:

Այսօր պարզվեց, որ շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են վերցրել։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ Ինչքանո՞վ է դա ճիշտ։

– Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են։ Դուք հասկանո՞ւմ եք՝ լրագրողները բոլորը մոտենում են յուրաքանչյուրին եւ հարցեր են տալիս՝ ինչ գնահատական ունեն, որքանով էր ճիշտ, ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, բայց բոլորը չէ, որ ինձ նման կարող են ասել, որ դա ինձ չվերաբերող հարց է։

Բայց եթե դուլ այս շարժման համակիր եք, մասնակցում եք հավաքներին, ելույթներ եք ունենում, պիտի նաեւ գնահատեք՝ ինչն է ճիշտ արվում, ինչը՝ սխալ։

– Ես արդեն պատասխանեցի ձեզ. եթե այդպես են արել, ուրեմն այդպես  են ճիշտ գտել եւ եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում։

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսպես օրը երկուերեք հոգի ինչինչ պայմաններում (մի քիչ ոչ լավ հասկանալի) վիրավորված տեղափոխվեն հիվանդանոց, ու այդպես ամեն ինչ ավարտվի։

– Ոչ թե համարում եմ, այլ ես տեսնում եմ, որ որպես տակտիկա դա է ընտրված իշխանությունների կողմից։ Դա, իհարկե, անազնիվ ձեւ է՝ խուլ ձեւանալ, չլսել ընդհանուր բողոքը, կանչերը, պահանջները  եւ,  ժողովրդական  լեզվով ասած, տակնահանց իրենց գործը անել։ Դա լավ բան չէ եւ դա էլ հղի է շատ վտանգավոր բաներով։

Ես ասել եմ ու ասում եմ՝ ամենաառաքինի քայլը նախագահի կողմից պիտի լինի (եւ դեռ կարող եմ հուսալ, որ կլինի) հեռանալը։ Նա մնալու ոչ մի տարբերակ չունի։ Եվ եթե շատ սուր չի հնչի, ասեմ, եթե իրեն

թվում է՝ ինքը կհեռանա շրջանները հանձնելուց հետո, ապա դա ավելի  սոսկալի  ու անդառնալի վերջ կունենա ե՛ւ իր համար, ե՛ւ ազգի համար, ե՛ւ երկրի ու պետականության համար։ Այնպես որ ինքը մի անգամ կարող է ասել «ոչ» իրեն պարտադրողներին, ասել՝ ես չեմ կարող, ինչ ուզում եք ինձ արեք,

բայց ես գնում եմ, ես հրաժարական եմ տալիս։ Այ թե ինչ պետք է անի նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031