Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հուսով եմ՝ կհաջողվի ինչ-որ կերպ լեզու գտնել զինված խմբի անդամների հետ». «Հայոց Աշխարհ»

Հուլիս 28,2016 10:50

«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

– Ի՞նչ եք կարծում՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հնարավորությունները պահպանվո՞ւմ են։

– Ես հոռետես չեմ։ Չեմ կարծում, թե բանակցությունները շարունակելու հնարավորությունը սպառված է։ Ավելին՝ բանակցություններն այս պահին էլ շարունակվում են։

– Այդ դեպքում ինչո՞ւ են փոխհրաձգությունները գնալով ավելի հաճախակի դառնում։

– Ոստիկանությունը պահանջում է հանձնել վիրավորներին, զինյալները չեն հանձնում, փոխարեևը պնդում են տեղում բուժօգնություն ստանալու տարբերակը։ Սա էլ բանակցությունների մի ձեւ է։ Այսինքն՝ շփումը կա. այնպես չէ, թե կողմերը տրամադրված են իրար վրա կրակելու կամ զենքի միջոցով խնդիրներ լուծելու։

Հասկանալի է, զինված հարձակումից ավելի քան 10 օր է անցել, զինյալները նյարդային վիճակում են՝ գիտակցում են, որ այդ ճանապարհով չեն կարող որեւէ բանի հասնել, ինչի հետեւանքով անցանկալի միջադեպեր են լինում։ Բարեբախտաբար նոր զոհեր չկան՝ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են դրա համար, բոլոր վիրավորները հիմնականում ոտքի վնասվածք են ստացել՝ հիմնականում այդ ուղղությամբ են կրակում։

Շատ կարեւոր է, որ այդ միջադեպերից հետո անգամ շփումները չեն դադարում՝ իրար հետ ինչ-որ հարցեր են քննարկում եւ փորձում լուծումներ գտնել։ Այդ առումով, չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անել։ Հուսով եմ՝ կհաջողվի ինչ-որ կերպ լեզու գտնել զինված խմբի անդամների հետ, համոզել վայր դնել զենքերը եւ խուսափել նոր կորուստներից կամ արյունահեղությունից։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031