Լրահոս
Օրվա լրահոսը

Հազիվ, թե աշխարհի որևէ երկրի խորհրդարան այսպիսի իրավիճակում իրեն պահեր այնպես, ինչպես այս օրերին իրեն պահում է Հայաստանի ԱԺ-ն

Հուլիս 28,2016 08:05

Իհարկե, ես տեղյակ եմ, որ այս օրերին ՀՀ Ազգային Ժողովը հերթական արձակուրդի մեջ է, սակայն վերջին 10 օրերին, երբ Հայաստանի գլխին՝ բառիս բուն իմաստով, ռեալ կերպով կախված է արնահեղության և քաղաքացիական պատերազմի վտանգը, ո՞ւր է մեր Ազգային Ժողովը, ո՞ւր են պատգամավորները, որոնք համարվում են ժողովրդի ընտրյալները, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն են կրում երկրի և ժողովրդի անվտանգության համար: Սրանից ավելի ինչ մեծ վտանգ կարող է սպառնալ երկրի և ժողովրդի անվտանգությանը, որ նրանք կենդանության նշաններ ցույց տան:

Որ պատգամավորներն ընտրվելուց հետո՝ հետագա 5 տարիներին համարյա չեն աշխատում (բացառությամբ՝ մի քանիսի, քանզի բոլորին է հայտնի, թե նրանք իրականում ինչի են հայտնվել պատգամավորի կարգավիճակում), դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այս ճակատագրական օրերին, երբ երկիրը կանգնած է արյունահեղության եզրին և նրանք քար անտարբերություն են ցուցաբերում՝ կարծես ոչինչ էլ չի պատահել, և երկիրն ապրում է սովորական, բնականոն կյանքով, դա լրիվ աբսուրդ է:

Եթե նրանք տեղյակ չեն ընթացող իրադարձություններից, դա այլ հարց է, իսկ եթե տեղյակ են և այսպես են պահում իրենց, ապա բոլորն անխտիր և անմիջապես պետք է վայր դնեն մանդատները (բացառությամբ՝ մի երկու պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի):

Ազգային Ժողովը՝ նվազագույնը երկու գործողություն պետք է իրականացներ անմիջապես. հուլիսի 17-ին հրավիրեր արտահերթ նիստ, օրակարգային մեկ հարցով. երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները ու առանց ընդհատման աշխատեր արտակարգ ռեժիմով և աշխատանքը ավարտեր՝ այս իրավիճակի ավարտից՝ հանգուցալուծումից հետո: Ամենօրյա աշխատանքի ավարտից հետո, բոլոր պատգամավորները պետք է մշտապես կանգնած լինեին ժողովրդի կողքին:

Հազիվ, թե աշխարհի որևէ երկրի պառլամենտ՝ այսպիսի իրավիճակում, իրեն պահեր այնպես, ինչպես այս օրերին իրեն պահում է Հայաստանի պառլամենտը: Այս վիճակին այլ անուն, քան բացարձակ անգործությունն է, հնարավոր չէ տալ և ստեղծված իրավիճակում՝ նույնիսկ հարկավոր չէ բարոյական լինել, որպեսզի բոլորը միաբերան ներողություն խնդրեն ժողովրդից և հայտարարեն պատգամավորական մանդատները վայր դնելու մասին:

Չնչին տարբերությամբ (բացի «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցություններից), պետք է անմիջապես ինքնալուծարվեն Հայաստանում գրանցված մնացած բոլոր կուսակցությունները…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Իսկ ինչ է,չգիտե՞ք,որ այդ պատգամավոռների մեծ մասը պատգամավոռ են դառձել իրենց գողությունները,ավազակությունները,անօրինակությունները,սանձարձակությունները օրինականացնելու և անձեռնամխելի մնալու համար:Դրա համար էլ անտեր է մեր ազգը.որից շատ ճարպիկ ձևով օգտվում են մեր բոլոր դաշնակիցները

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031