Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհանդիպենք վաղը, երեկոյան 8-ին, Ազատության հրապարակում. ցուցարարները որոշեցին հեռանալ

Հուլիս 28,2016 01:36

Ցուցարարները փորձեցին խլել բարձրախոսը, ապա վիճեցին

 

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված  ցուցարարներին դիմեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը. «Այսօր ոստիկանությունը ցանկանում էր վախի մթնոլորտ սերմանել` մեզ բերման ենթարկելով անգամ «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտից, որպեսզի չգանք այստեղ: Բայց մենք համախմբվեցինք, եկանք այստեղ»:

Նա անդրադարձավ Գյումրիում կայացած  բողոքի ցույցին, որը ցուցարարները ծափերով ողջունեցին: Աղլամազյանն առաջարկեց շարունակել նստացույցը եւ մարդկանց կոչ անել միանալ իրենց: Այս կոչը քաղաքացիները ողջունեցին, իսկ ահա մյուս տարբերակին` հեռանալ Խորենացի փողոցից, չարձագանքեցին:

3-րդ տարբերակը, ըստ Աղլամազյանի, հետեւյալն է. «Ոստիկաններին հնարավորություն ենք տալիս հանել հագուստը եւ միանալ ժողովրդին»: Այս առաջարկը միանշանակ չընդունվեց, մի քանի ցուցարարներ փորձեցին խլել բարձրախոսը, ապա վիճեցին, թե ով է ելույթ ունենալու, հետո «մեռնեմ քեզ, ոնց որ չենք հասկանում իրար» ասելով` մի կողմ հեռացան: Կողքից լսվում էր՝ «ձեր անիմաստ պահանջի պատճառով ժողովուրդը ցրվում ա, արա…»

Նստացույցը Խորենացի փողոցում շարունակվեց մինչեւ ցույցի կազմակերիչներն իրար լսեցին, ապա եկան եւ հայտարարեցին, որ որոշել են գնալ եւ վաղը երեկոյան ժամը 8-ին հավաքվել Ազատության հրապարակում :

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031