«Պայքարի մեթոդ է` առանց նրանց գլուխը ջարդելու եւ քաղմաս գնալու»,-«Ազատության» հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ակումբի՝ բերման ենթարկված նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին` Հայկ Բարսեղյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ Խորենացի փողոցում նստել է գետնին: Ըստ նրա՝ նստած վիճակում ավելի հեշտ է դիմագրավել ոստիկանների ճնշումներին:
Նա տեղեկացրեց, որ հոր հետ կապը փաստաբանի միջոցով է պաշտպանում: «Նա լավ է»,-ասաց Հայկը: