ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռերի ապստամբների պահանջներին: Հնարավոր անհարկի սադրանքներից , առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին: Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա: