Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի խորհրդականի եւ լրատվամիջոցի դեմ գործով

Հուլիս 28,2016 14:00

14ի դատավոր Ի. Բեգլարյանը որոշում է կայացրել վերսկսել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի՝ մարզպետի խորհրդական, Արցախյան հերոսամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի դեմ հայցի քննությունը:

Երեկ տեղեկացանք, որ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին, Սիսիանի նստավայրում:

Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա հունիսի 18-ին Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Մուրադյանը դիմել էր դատարան, վիրավորանք հասցնելու, լրատվության միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվամիջոցով հերքելու պահանջի մասին:

Հայցի հիմքը՝ www.aravot.am-ում անցյալ տարվա մայիսի 12-ի «Սուրիկ Խաչատրյանին սպառնո՞ւմ են» հրապարակումն է: Հայցադիմումում հայցվորը հիշեցնում է, որ մինչ մեր լրատվամիջոցի հրապարակումը, 1in.am-ին քաղաքապետի նախկին թեկնածուն ասել էր. «Խելքդ հավաքիր, Լիսկա», ինչն ըստ մարզպետի խորհրդականի մեր լրատվամիջոցին տված հարցազրույցի՝ մեկնաբանվել էր այսպես. «Որոշ ուժեր վախենում են Սուրիկ Խաչատրյանի օբյեկտիվ մոտեցումներից, ու արդեն այն աստիճան են լկտիանում, որ սպառնում են մարզպետին: Ոմն Տիգրան Կարապետյանը, որը Գորիսում ժառանգել է իր հոր գործարանը, նա անգամ ՀՀ-ում չի ծատայել եւ իրենից ոչինչ չի ներկայացնում…»:
Հայցադիմումն ընդունվել էր վարույթ անցյալ տարվա հունիսի 19-ին, իսկ անդրանիկ դատական նախնական նիստը նշանակվել էր մեկ ամիս հետո՝ հուլիսի 17-ին:
2015թ. դեկտեմբերի 16-ին դատարանը որոշել է անցնել դատաքննություն:

Նախնական դատական նիստերին «Առավոտը» ներկայացուցիչ չի ունեցել, իսկ դատաքննության փուլում՝ այս տարվա մայիսից ներկայացուցիչը՝ տողերիս հեղինակն է:
Այս տարվա մայիսի 17-ին դատարանին էր դիմել մարզպետի խորհրդական, պատասխանող Վոլոդյա Հովհաննիսյանը, հայտնելով, որ գտնվում է սահմաններում, այդ իսկ պատճառով դատարանը «ռազմական դրության մեջ գտնվող, զինված ուժերի կազմում գտնվելու» պատճառաբանությամբ կասեցրել էր գործի քննությունը:

Հուլիսի 18-ին դատարան էր դիմել Վ.Հովհաննիսյանը՝ խնդրելով նշանակել դատաքննություն, վերսկսել հայցի քննությունը:

Եվ քանի որ գործի կասեցման հիմքերը վերացել էին, դատարանը գործի քննությունը կվերսկսի:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031