Այսօր Գյումրիում տեղի է ունեցել բողոքի երթ՝ ընդդեմ մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների: Երթը ինքնաբուխ էր. ոտքի են կանգնել գյումրեցի մի խումբ երիտասարդ մտավորականներ, որոնց միացել են անցորդները: Երթի մասնակիցները «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոչ ապօրինի ձերբակալություններին», «Ոչ բռնություններին», «Սասնա ծռեր» կարգախոսներով ու դեղին քարտերը վերև պարզած՝ մոտ քսան րոպե փակել են քաղաքի գլխավոր Սայաթ Նովայի անվան փողոցը, այնուհետ քայլերթով շարժվել դեպի Վարդանանց հրապարակ:
Այս ընթացքում նրանց ուղեկցել են մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանապետեր ու հրեշտակներ, ծպտված ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով:
Մայրաքաղաքում կատարվող դեպքերով խիստ մտահոգ գյումրեցիները, դեղին քարտ ցույց տալով իշխանություններին, նախազգուշացնում են դադարեցնել ապօրինությունները, զերծ մնալ արյունահեղությունից: Նրանք շարունակելու են իրենց հավաքները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ