Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չի խառնվի Երեւանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին. Արեշեւ. Sputnik Армения

Հուլիս 27,2016 23:30

Sputnik Армения –ն զրուցել է ռուսաստանցի փորձագետ, ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ուրալ-Մերձվոլգայի ուսումնասիրությունների Կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշեւի հետ, որն ասել է, թե Ռուսաստանում հուսով են, որ  Երեւանում՝ ոստիկանական օբյեկտի զավթման հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի առանց նոր զոհերի:

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ առայսօր ոչ հայաստանյան իշխանությունները, ոչ ՀՀ իրավապահները խուսափել են որակավորել կատարվածը  (պետական հիմնարկի զավթումը, պատանդառությունը, ինչպես նաեւ՝ զենք-զինամթերքի անօրինական պահումն ու օգտագործումը) որպես «ահաբեկչություն» եւ «ահաբեկչական գործողություն»:

«Եթե խոսքը գնար հակաահաբեկչական գործողությունների մասին, դա, որքան հասկանում եմ, կսահմանափակեր  ԶԼՄ-ների աշխատանքը, մարդկանց տեղաշարժի վրա սահմանափակում կդներ, եւ թույլ չէր տրվի զանգվածային միջոցառումների անցկացում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նման բան տեղի չի ունենում: ԶԼՄ-ներն աշխատում են բավականաչափ ազատ ռեժիմով, անցկացվում են ցույցեր՝ որոնք աջակցում են զինված խմբին», -ասաց Արեշեւը:

Նրա խոսքերով՝ այս ֆոնի վրա անհանգստություն է առաջացնում այն, որ ստեղծված իրավիճակը «դարձել է վտանգավոր լուրերի տարածման համար պարարտ հող», եւ դա, հավանաբար, զգում են նաեւ Երեւանում: Արեշեւը համարում է, որ ապատեղեկատվությունը կարող է մտցնել նյարդայնության եւ զգայական գրգռվածության ավելի մեծ տարրեր: Հակադրումը, որն ունի ներքին ենթատեքստ, կարող է դառնալ արտաքին մանիպուլյացիաների օբյեկտ:

«Տարօրինակ փորձեր են արվում կատարվածին «կպցնել» անգամ «չեչենական սպեցնազին», ես դա տեսել եմ հայաստանյան լրատվական գործակալություններից մեկի լրաշարում: Ինձ թվում է, որ այս ամենը շատ վտանգավոր է,  քանի որ այն, ինչ կատարվում է, ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է, եւ Ռուսաստանի Դաշնությունը, իր ողջ մտահոգությամբ հանդերձ,չի միջամտելու կատարվողին»,-շեշտեց փորձագետը:

Բարդ իրավիճակի կարգավորման հարցում Արեշեւը ուշադրություն է հրավիրում պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարության վրա, որը մասնակցել է բանակցություններին՝ որպես միջնորդ: Գեներալն ասել է, որ ՀՀ նախագահի հանդիպումը ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի հետ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ զինված խումբը վայր կդնի զենքերը:

Արեշեւի կարծիքով՝ ելքը պիտի գտնեն ՀՀ իշխանությունները եւ այն հասարակական խմբերը, որոնք քաղաքական լոզունգներ են առաջ բերում: Ընդ որում, փորձագետը ասում է, որ ընդդիմադիրներն իրենց լոզունգները ծայրահեղ ձեւով են ներկայացնում: «Կուզեի նշել, որ որեւէ երկրում քաղաքական պահանջների առաջ քաշումը՝ զինված բռնության սպառնալիքի ներքո, չի կարող լինել բանակցությունների համար արդյունավետ հիմք: Այսպիսի իրավիճակում, պետք է անսալ ՀՀ իշխանությունների համբերատարությանը, որոնք բանակցությունների միջոցով խնդրի հանգուցալուծումը ստանալու ուղղություն են վերցրել», – շեշտեց Արեշեւը:

Նա անդրադարձել է նաեւ ռուսաստանյան փորձագետների հրապարակային տեսակետների մասին, որոնց թվում կան նաեւ հայ հասարակության համար բավականին սուր դիրքորոշումներ: Նա շեշտել է, որ փորձագետների սուբյեկտիվ կարծիքը նրանց անձնական հայացքն է կատարվողին, եւ պետք չի նրանց տեսակետները կապել Կրեմլի դիրքորոշման հետ եւ որոշել, որ դրանք անպայմանորեն համաձայնեցված են իշխանությունների հետ:

Անդրեյ Արեշեւը հիշեցրեց, որ ՌԴ իշխանության տեսակետները արտահայտում են միայն երկրի նախագահը, նրա մամլո քարտուղարը, ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես նաեւ այն հիմնարկությունների ներկայացուցիչները, որոնք առանձին հարցերով այսպես կամ այնպես ներքաշված են ՀՀ հետ համագործակցության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031