«Սասնա ծռերի» խմբի անդամ, գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանի տան անդամները խիստ անհանգստացած են. նրանք ոչ մի տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի մասին:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Արամ Հակոբյանի որդին՝ Ռոբերտը, Aravot.am-ին ասաց, որ ոչ մի լուր չունեն հորից, անգամ գտնվելու վայրը չգիտեն: Մենք փորձեցինք կապ հաստատել նրա փաստաբաններից Տիգրան Եգորյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անջատված էին: Արամ Հակոբյանի մտերիմներին էլ մտահոգ են նրա առողջական վիճակով:
Հարազատները մեզ փոխանցեցին, որ ազատամարտիկը մի քանի ամիս առաջ գլխի ծանր վիրահատություն է տարել. ուռուցք ունի: «Նա կոտրվող տղա չէ, բացառվում է, որ Արամը հանձնված լինի: Ծիծաղելի է այս մասին լսելը, Արամը մշեցի է՝ նպատակասլաց, համառ, ազնիվ, չկոտրվող: Պավլիկին, որ վիրավորել են, տղան է վազել օգնության, տղային էլ են խփել, Արամը վազել է, չի մտածել, որ դավադրաբար իրեն կառևանգեն: Միակ մտավախությունս այն է, որ նա շատ վատառողջ է: Վստահ եմ, որ նա իր հիվանդ լինելու մասին կլռի, չի ասի իրավապահներին, բայց շատ եմ վախենում, որ ուժի կիրառման պարագայում նա հանկարծ չվնասվի, շատ բարդ վիրահատություն է տարել, շատ բարդ»,-ասաց մտերիմներից մեկը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ