Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց շարժվող երթի մասնակիցները նախ կատարեցին Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի ողջույնը, ապա սկսեցին վանկարկել «Պավլիկ» եւ «Սասնա ծռեր», «Ազատ, անկախ Հայաստան»:
Ոստիկանությունը ուղեկցում է երթի մասնակիցներին: Երթի մասնակիցները շարժվում են թեւանցուկ:
Ինչ վերաբերում է Խորենացի փողոցին, այնտեղ անընդհատ ոստիկանական նոր ուժեր են կենտրոնանում: Ոստիկանական արգելապատնեշը ավելի է ամրացվել, ոստիկանները սաղավարտներ ունեն, զրահաբաճկոններ, մահակներ, հակագազեր: Ոստիկանության ներկայացուցիչների մեջ կան նաեւ դիմակավորված ոստիկաններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ