Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու». Հայկ Ալումյան

Հուլիս 27,2016 22:44

Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված:

Ըստ նրա`հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են:

Փաստաբանը մանրամասնեց. «Ուղղակի այդ հարցով պետք է հետևողականորեն զբաղվել: Այժմ տեսնում եմ զանգվածային ձերբակալումներ, կալանավորումներ, բայց համոզված եմ, որ այդ դեպքերի անգամ մեկ տոկոսը Եվրոպական դատարան չի հասնելու»:

Մեր հարցին` ի՞նչ պատճառով, պարոն Ալումյանը պատասխանեց. «Չգիտեմ`իրականում պատճառը որն է, որ այդքան քիչ գանգատներ են Հայաստանից հասնում ՄԻԵԴ, բայց իմ դատողությունները հիմնում եմ մինչև հիմա եղած իրավիճակի վրա»:

Խիստ բացասական գնահատելով այսօր Խորենացի փողոցում կատարված զանգվածային բերման ենթարկումները` պարոն Ալումյանը մտահոգություն հայտնեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հետ կապված. «Բացասական եմ գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի պասիվ դիրքորոշումը, զարմանում եմ միջազգային կառույցների լռությունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031