Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն իր 4 երեխաների հետ բերման են ենթարկել ոստիկանություն

Հուլիս 27,2016 22:33

Ազատության հրապարակում տարաձայնությունները շատ են. Ալբերտ Բաղդասարյանը չի ուզում լսել հանրությանը, որ երթ անեն, գնան Խորենացի. «Ո՞վ երաշխիք ունի, որ մինչեւ վաղը տղաները այնտեղ կլինեն, ես ռայոնից եկել հասել եմ ստեղ, որ մի բան անենք»:

Ազատության հրապարակում Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհրդի անդամներից մեկի գրպանը ոստիկանները գցել են ատրճանակ ու հայտարարել՝ «դու ունես ապօրինի ատրճանակ», գործ են հարուցել. «Լեւոն Բարսեղյանին առավոտյան ժամը 6-ին բաց են թողել ու ոչ մեկը մինչեւ հիմա տեղեկություն չունի, թե որտեղ է նա»: Հավաքի մասնակիցները տեղեկացրեցին, որ նրան սառը զենք կրելու մեղադրանքով են բռնել:

Ազատության հրապարակում հանրությունը պահանջում է երթ: Ալբերտ Բաղդասարյանը կոչ է անում սառը գլխով դատել, էմոցիաներով չառաջնորդվել՝ ասեղով, որ հիմա ոստիկանությունը պատրաստվել է սադրանքների. «Սասնա ծռերի մոտ գնալը դեռեւս Սասնա ծռերին աջակցել չի»:

Մի քաղաքացի բարձրախոսը վերցրեց ու կոչ արեց մարդկանց միանալ իրենց՝ հայտարարելով, որ գան ընկերներով, ընտանիքներով. «Երեկ ինձ իմ 4 երեխաների հետ բերման են ենթարկել ոստիկանություն»:

Ազատության հրապարակում տարաձայնությունները շատ են. Ալբերտ Բաղդասարյանը չի ուզում լսել հանրությանը, որ երթ անեն, գնան Խորենացի. «Ո՞վ երաշխիք ունի, որ մինչեւ վաղը տղաները այնտեղ կլինեն, ես ռայոնից եկել հասել եմ ստեղ, որ մի բան անենք»:

Ալբերտ Բաղդասարյանը հանգստացրեց՝ ասելով, որ տղաներին ոչինչ չեն անի,դրա տակից դուրս չեն գա: Նա առաջարկեց շատանալ. «Եթե 100 հոգով, 1000 հոգով գնանք այնտեղ՝ ոչ մի օգուտ չի լինելու, մենք քաղաքականապես տղաներին աջակցելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031