Ազատության հրապարակում շարունակվում էր հավաքը, որը սկսվեց Խորենացի փողոցից քաղաքացիներին զանգվածաբար բերման ենթարկելուց հետո: Առաջարկ եղավ երթով գնալ դեպի Խորենացի փողոց: Մի քաղաքացի կոչ արեց ընտանիքով գալ երթի. «Ջանդամին թե չեն տանի, դա սարսափելի չէ, ոստիկանությունն է սարսափած»:
Քվեարկեցին՝ ով է կողմ, ով է դեմ: Մեծամասնությունը երթի կողմնակից էր: Ցուցարարները չցանկացան գնալ Ոստիկանության, ԱԱԾ կամ Կառավարության շենքի մոտ: Այնուհետեւ անհամաձայնություն առաջացավ, ու մարդիկ պահանջեցին Խորենացի-Թումանյան-Նար Դոս-Չարենց ու Խորենացի գնալ:
Երեւանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանը ցուցարարների մոտ է, նա հարթակում գտնվողներից զգուշացրեց, որ ոստիկանությունը թույլ չի տա մոտենալ Խորենացի փողոցին: Հարթակում կանգնածները ասացին, որ դա ժողովուրդն է որոշում: Ցուցարարներից մեկը պահանջեց. «Ապահովեք մեր անվտանգությունը»: «Ի վիճակի չեմ»,- ասաց պրն Օսիպյանը եւ հեռացավ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ